Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Իյա, իրո՞ք

Իյա, իրո՞ք
04.06.2025 | 15:28

Փաստորեն կապիտուլացված և նսեմացված երկիր լինելը` դա պետություն ձեռք բերել է:

Երբ նախկինում մենք հաղթանակած էինք, Ալիևն էլ մեր ղեկավարներին չէր ծաղրում ու վիրավորում, Հայաստանի ղեկավարներն էլ բոլոր հարթակներում պատեպատ էին տալիս թուրքերին և մեզ հետ հաշվի էին նստում շատերը, մենք պետություն չէինք, իսկ երբ Ադրբեջանի բռնապետը մեր երկրի ղեկավարին անվանում է «հարբեցող ծաղրածու», ամենավերջին վիրավորանքներն է տալիս Հայաստանին ու հայությանը ու պատասպան չի ստանում, օկուպացրել է Արցախն ու Հայաստանի որոշ տարածքները, Հայաստանն էլ հլու հնազանդ կատարում է Ադրբեջանի բոլոր երազանքները, իսկ մեր անվտանգությունն էլ մինչև հիմա, ինչպես նախկինների օրոք պաշտպանում են ռուսները` դա պետություն ձեռք բերել էր:

Մարդ պետք է մազոխիստ լինի, որ այսպիսի մտքեր արտահայտի:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1806

Մեկնաբանություններ